Ի գիտություն գործարարների. Հունիսի 22. հանդիպում-իրազեկում.«ԵՄ Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ/ GSP+»
հոդված
Կցված Ֆայլեր


Հայտարարություն

Հարգելի գործարարներ,

2017թ. հունիսի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունենալու ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում: Միջոցառմանը մասնակցելու են նաև Եվրոպական Հանձնաժողովի` «GSP+» հարցերով պատասխանատու ներկայացուցիչները:

Միջոցառումը նպատակ ունի`

• ներկայացնել «GSP+» արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը, նպաստել «GSP+»-ի կիրառման ընդլայնմանը,

• Հայաստանում «GSP+»-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ

• ներկայացնել ԵՄ արտահանման տեղեկատվական գործիքը (EU Export Helpdesk),

• ներկայացնել (ծագման հավաստագրերի) ինքնահավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը («Registered Exporter System»-REX) և դրա կիրառման համար անհրաժեշտ պահանջներն ու գրանցման հնարավորությունները:

Միջոցառման ընթացքում կապահովվի հայերեն-անգլերեն թարգմանությունը:

Հրավիրում ենք Ձեր կազմակերպության ներկայացուցչին մասնակցելու նշված միջոցառմանը, որը տեղի կունենա հունիսի 22-ին, ժամը 10:30-13:00-ը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):

Միջոցառման մասնակիցների գրանցումը` ժամը 10:00-10:30: Մասնակցությունը հաստատելու և նախնական գրանցվելու համար խնդրում ենք մինչև հունիսի 21-ը ներկայացուցչի/ների թեկնածությունները (նշելով կոնտակտային տվյալները) ուղարկել tchalemyan@mineconomy.am և smalkhasyan@mineconomy.am էլ-փոստի հասցեներով կամ զանգահարել 011-597-176, 011-597-181 հեռախոսահամարներով:


Միջոցառման օրակարգի նախագիծ

+