Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
22 Հունիս, 2017


ՀՀ տնտեսական զարգաման և ներդրումների նախարարը հունիսի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի խմբի ՄՖԿ Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանի ղեկավար Լիզա Քեսթներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական զարգացման, ինչպես նաև համագործակցության արդյունքների հետ կապված հարցեր:

Հյուրի խնդրանքով նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի տնտեսական առաջնահերթություններն ու նպատակադրումները:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՀԲԽ հետագա համագործակցության վերաբերյալ: