![]() |
![]() |
![]() |
ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանը հունիսի 27-ին Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկի և Ազգային էկոնոմիկայի նախարար Տիմուր Սուլեյմենովի հետ։ Նախարար Կարայանը Ժենիս Կասիմբեկի և Տիմուր Սուլեյմենովի հետ քննարկել է Հայաստանի և Ղազախստանի միջև առկա տնտեսական համագործակցությունը և առևտրաշրջանառության ծավալների աճին զարկ տալու հնարավորությունները։ Երկու երկրների նախարարներն անդրադարձել են երկկողմ ներդրումներ իրականացնելու հեռանկարներին։
Սուրեն Կարայանը և Տիմուր Սուլեյմենովը քննարկել են նաև հայ-ղազախական միջկառավարական նիստի հետ կապված կազմակերպչական հարցեր։