Սուրեն Կարայանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
7 Հուլիս, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիս 7-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է բանկի առավել ակտիվ ներգրավվածությունը մասնավոր բիզնես ծրագրերում։ Նշվել է, որ մի քանի ուղղությամբ արդեն իսկ կան ընթացող ծրագրեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի կողմից գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը, որոնց նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։

Կողմերն անդրադարձել են նաև ԵԶԲ ռեսուրսների մատչելիության ապահովմանը ավելի փոքր ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ քննարկելով դրա իրականացման մեխանիզմները և նպատակահարմար ձևաչափը։

Դմիտրի Պանկինը նշել է նաև, որ ակտիվ համագործակցություն կա հայաստանյան առևտրային բանկերի հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը, մասնավորապես տեղեկատվություն փոխանակելով իրականացվելիք ծրագրերի և համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։