Տեղի է ունեցել ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի առաջին հանդիպումը
6 Հուլիս, 2017

Հուլիսի 5-ին կայացել է ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի առաջին հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ԻԻՀ Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ խմբի հետագա աշխատանքների ձևաչափը, նպատակների շրջանակը, կատարվելիք քայլերը։ Կողմերը ընդգծեցել են խմբի աշխատանքների ավելի լայն լուսաբանման և հանրայնացման կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խմբի նիստեր կազմակերպել առնվազն երկու շաբաթը մեկ անգամ։

Մոջթաբա Խոսրով Թաջը նշել է, որ խմբի աշխատանքները և լուծվող խնդիրները թույլ կտան ապագայում զերծ մնալ փոխադարձ առևտրում և ներդրումային գործընթացներում ծագող խնդիրներից։

Հովհաննես Ազիզյանը նշել է, որ խմբի աշխատանքներում կարևոր է նաև օպերատիվ անդրադառնալ կոնկրետ ընկերությունների առևտրի և ներդրումների հետ կապված խնդիրներին և առաջարկեց հաջորդ հանդիպումը կազմակերպել հուլիսի 14-ին։