Ոսկեգործության օրեր Հայաստանում
7 Հուլիս, 2017

Հուլիսի 7-9-ը Երևանում անցկացվում է «Հայաստան.ոսկեգործության օրեր 2017» խորագրով առաջին ցուցահանդես-վաճառքը։

Հուլիսի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում «Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով առաջին ցուցահանդես-վաճառքին մասնակցելու համար Հայաստան ժամանած արտասահմանյան գնորդ ընկերությունների, նախարարության աշխատակիցների, ոսկերչական միությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ոլորտի առանձնահատկությունները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, արտահանումը խթանող գործիքակազմը:

Հուլիսի 7-ին «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի տարածքում տեղի ունեցավ նաև «Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը և ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը: 

Նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի խոսքով՝ այս միջոցառումը հերթական հարմար առիթն է ﬔր արտադրանքը աշխարհին ցուցադրել աշխարհի համար: «60-ից ավելի գնորդներ են եկել տարբեր երկրներից: Գնորդներ կան ՌԴ-ից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, ԱՄԷ- ից, Իտալիայից, Լատվիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից: Սա շատ լավ հարթակ է փորձել ﬔր ապրանքն իրացվելի դարձնել աշխարհում»,- ասաց Գագիկ Մկրտչյանը:


+