#VisitArmenia հրապարակումներ


ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի առաջնահերթ քայլերից է Հայաստանի ճանաչելիության բարձրացումը։ Եվ ահա Կոմիտեն մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում կազմակերպեց.

ճանաչողական այցեր դեպի Հայաստան. ավելի քան 20 լրագրող 7 երկրներից,

Հայաստանի մասին նկարահանված 6 ֆիլմ,

ավելի քան 40 տպագրված հոդված միջազգային հեղինակավոր մամուլում։

«Գեղեցիկ բնապատկերներ, հինավուրց վանքեր, լազուրե լճեր, Հայաստանը` որպես քաղաքակրթության բնօրրան, հրաշալի զբոսաշրջային ուղղություն է: Բացի այդ, այս փոքրիկ երկիրն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել»:

Ամերիկյան, ռուսական, ֆիլիպինյան, եվրոպական, արաբական հայտնի պարբերականները ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջությունը, պատմությունը, մշակույթը, ավանդույթները, ժամանակակից կյանքը և բնակիչներին:

«Տարեցտարի ավելանում է Հայաստան այցելուների թիվը: Նրանք ցանկանում են բացահայտել Հայաստանի հարուստ մշակույթը, ավանդույթներն ու հայերին հատուկ հյուրասիրությունը։ Չնայած իր փոքր տարածքին` Հայաստանը զբոսաշրջիկներին առաջարկելու շատ յուրօրինակ վայրեր ունի։ Հրաշալի լեռնային բնություն, 1000-ամյա պատմություն ունեցող հուշարձաններ, համեղ ու հետաքրքիր խոհանոց․․․․»:

Նրանցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում։ Մասնավոր հատվածի հետ համատեղ Կոմիտեն նրանց դիմավորեց, ընդունեց և ներկայացրեց Հայաստանը։

Եվ թե ի՞նչը նրանց հետաքրքրեց և տպավորեց, կծանոթանաք նրանց հոդվածներում։

«Հնագույն վանքեր ու ժամանակակից ճարտարապետություն, հարուստ պատմություն, աղմկոտ ու ժպտացող տեղացիներ, նրանք միշտ ուրախ են ձեզ ընդունել, քանի որ ձեզ տեսնելուն պես ընկեր են համարում։ Լեռնային երկրի փոքր մայրաքաղաքն իր մեջ է հավաքել ամենալավը՝ տաղանդավոր, կրթված մարդիկ, թանգարանային և մշակութային կենտրոններ, սնունդ և ալկոհոլ․․․․։ Մենք կպատմենք այն մասին, թե ուր գնալ և ում հետ շփվել, և եթե տարիներ անց էլ պատահաբար ինչ-որ մեկի ազգանվան մեջ «յան» վերջածանցը հանդիպեք, անպայման երջանիկ կժպտաք»։