Հարավային Կորեան հետաքրքրված է Հայաստանով
20 Հուլիս, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հուլիսի 20-ին հանդիպել է Հարավային Կորեայի Ջելաբուկ-Դու շրջանի զբոսաշրջային բաժնի ներկայացուցիչ Ին Յոնգ Չոին և զբոսաշրջային ասոցացիայի ներկայացուցիչ Սի Յան Չուին։

Ողջունելով հյուրերին` ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է կոմիտեի ռազմավարությունը։

Պատվիրակության ներկայացուցչներին ներկայացվել է նաև շնորհանդես` Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների և զբոսաշրջային արդյունքի մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` ուղղված Հայաստանի և Հարավային Կորեայի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ճանաչողական այցերի կազմակերպման, զբոսաշրջության ոլորտի փորձագետների և լրագրողների համար փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման հարցերին, ինչպես նաև Հայաստանի և Հարավային Կորեայի մասնավոր հատվածների ներկայացուցիների միջև համագործակցության հնարավորություններին:

Հարավային Կորեան Հայաստանում հետաքրքրված է մշակութային-ճանաչողական, կրոնական և առողջարանային զբոսաշրջությամբ:

Պատվիրակության ներկայացուցիչների խոսքով` կորեացիները հետաքրքրված են նոր զբոսաշրջային վայրերի բացահայտմամբ, իսկ Հայաստանը նրանց համար հենց այդպիսին է:  

+