Աշխատանքի հնարավորություն Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի (Ծրագիր) 2014-2020թթ. համատեղ տեխնիկական քարտուղարության ծրագրերի գնահատման բաժնում

Ռումինիայի հարավ արևելքի տարածաշրջանային զարգացման գործակալությունը (ԵՀԳ ՍԱԵ Համատեղ կառավարման ծրագրի 2014-2020թթ․ համատեղ տեխնիկական քարտուղարությունը) հայտարարում է Ծրագրի առաջին շրջափուլի ընթացքում ներկայացված հայտերի որակի գնահատման (տեխնիկական և ֆինանսական) և իրավունակ հայտատուների համար պետական աջակցության համապատասխանության գնահատման նպատակով Ծրագրի գնահատողների մրցույթ։

Թափուր աշխատատեղի, ընտրության չափանիշների, ինչպես նաև դիմումի և աշխատանքի ընդունման ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ներբեռնել այստեղից։

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն իրենց դիմումը մինչև 2017թ. օգոստոսի 22-ը, ժամը 23:59 (GMT + 2 ժամ)՝ recruitment@adrse.ro հասցեով: