Շնորհակալագիր է տրվել ՏԶՆՆ աշխատակազմի ղեկավարին
10 Օգոստոս, 2017

Կառավարության կողմից ընդունված որոշմամբ այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել Արմեն Շահնազարյանին երկարամյա պետական ծառայության և արդյունավետ աշխատանքի համար, հաջողություններ մաղթել նոր աշխատանքում։