Օգոստոսի 11-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ։ Քննարկել է գործակալության գործունեությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անդրադարձել է կազմակերպության առաջիկա ծրագրերին։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ խորհրդի նախագահ Սուրեն Կարայանը գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանին։