Արմեն Կարապետյան
29 Օգոստոս, 2017

Հեռախոս` (+374 11) 59-71-14 Էլ.փոստ` akarapetyan@mineconomy.am


Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1959թ., 18 սեպտեմբերի, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

Կրթություն

1976–1980թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, «Ճյուղային էկոնոմիկա» ֆակուլտետ, «աշխատանքի էկոնոմիկա» բաժին, որակավորումը` տնտեսագետ

Աշխատանքային գործունեություն

1980–1984թթ.` Աբովյանի «Չափիչ» գործարան, աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման բաժնի տնտեսագետ, ապա` ավագ տնտեսագետ

1984–1986թթ.` Աբովյանի «Չափիչ» գործարան, ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար

1986 -1990թթ.` ՀԼԿԵՄ Աբովյանի շրջկոմ, առաջին քարտուղար

1990–1994թթ.` Աբովյանի «Գառնի» կոշիկի ֆաբրիկա, գլխավոր հաշվապահ, ապա` տնօրենի տեղակալ

1994–1997թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն, Էկոնոմիկայի բաժնի պետ

1994–1997թթ.` Մարզական միջոցառումների հանրապետական կենտրոն, տնօրեն

1997–1999թթ.` «ՏՐԻ ԱևԳ» ՍՊԸ (ՌԴ, Մոսկվա), Հայաստանյան ներկայացուցիչ

1999–2000թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն, վերահսկողական վարչության պետ

2000–2013թթ.` ՀՀ առողջապահության նախարարություն, Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

2013 – 2014թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայություն, աշխատակազմի ղեկավար

2014-2016թթ.`ՀՀ առողջապահության նախարարություն, աշխատակազմի ղեկավար

2016-2017թթ.` ՀՀ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ռեկտորի խորհրդական

2017թ. նոյեմբերի 9- ից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար


Այլ տվյալներ

Ազատ տիրապետում է ռուսերենին, կարող է հաղորդակցվել անգլերեն լեզվով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք թոռնիկ:

+