ԵԱՏՄ մաքսատուրքերը չեն խփի սպառողի գրպանին
4 Հոկտեմբեր, 2017

Առաջիկա 7 տարում ԵԱՏՄ շուկայում մաքսատուրքերով պայմանավորված էական գնաճ չի սպասվում:

Երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքրեը՝ կախված ապրանքատեսակից մինչև 2025 թվականը կարող են բարձրանալ մինչև 25 տոկոս:

750 ապրանքների մասով Հայաստանը թայմ-աութ է վերցրել: Մաքսատուրքերը կբարձրանան աստիճանաբար՝ մինչև 2025 թվական: Այստեղ Տնտեսական զարգացման նախարարությունն ավելի շատ հնարավորություն է տեսնում տեղական արտադրողի և ներդրումների համար: Ներկրողները կհասցնեն շուկաների վերադասավորում անել և տվյալ ապրանքատեսակի համարժեքը ներկրել ԵԱՏՄ տարածքից՝ առանց մաքսատուրքի: Մյուս կողմից սա կարող է տեղական արտադրողին դարձնել ավելի մրցունակ:

2018 թվականին ԵԱՏՄ տարածքում մաքսատուրքերի բարձրացում է սպասվում 14 ապրանքախմբերի համար: Հայաստանյան ներմուծողի համար 7 ապրանքախմբերի դեպքում ոչ մի փոփոխություն չի լինի: Դրանց համար գործող մաքսատուրքերն արդեն իսկ ԵԱՏՄ սանդղակին համապատասխան են: Մնացած 7-ի դեպքում 2-3 տոկոս թանկացում, այն էլ ոչ լայն սպառման ապրանքների համար:



+