ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ
28 Դեկտեմբեր, 2017
հոդված
Կցված Ֆայլեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Մ Ր Ց ՈՒ Յ Թ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ 2018 թվականին հետևյալ միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.

1.Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարության կազմակերպում,

2.«Հայաստանյան և օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջության ոլորտի մասնագետների ճանաչողական այցերի կազմակերպում» միջոցառման շրջանակներում հայաստանյան լրագրողների և նպատակային շուկաներից օտարերկրյա լրագրողների, զբոսաշրջության ոլորտի մասնագետների ճանաչողական այցերի կազմակերպական ապահովում, այդ թվում` տրանսպորտային, հյուրանոցային, սննդի կազմակերպման, հուշանվերների ձեռքբերման ծառայություններով ապահովում,

3․«Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում պաշտոնական պատվիրակությունների և մասնագետների փոխայցելությունների կազմակերպական ապահովում, այդ թվում` տրանսպորտային, հյուրանոցային, սննդի կազմակերպման, հուշանվերների ձեռքբերման ծառայություններով ապահովում:

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:

Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում:

Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտե` հետևյալ հասցեով.

ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 6-րդ հարկ, 607 սենյակ,
մրցութային հանձնաժողովի քարտուղար Ս. Ասլիզադյանին, հեռ. (011) 597 - 156;

Մրցույթի հրավերը տեղադրված է նաև www.azdarar.am Էլ. կայքում:

Հայտերը ներկայացնել մինչև 2018 թվականի հունվարի 30-ը ժամը 18-00-ն:

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԸ