ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել գործարարների պարգևատրում։
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում 60-ամյա աշխատանքային գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ Ազատ Վասիլի Ազատյանին պարգևատրվել է նախարարության փոքր հուշամեդալով:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում 50-ամյա աշխատանքային գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ «Ջրկոնստրուկցիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ Համլետ Գարսևանի Հայրապետյանին պարգևատվրել է նախարարության փոքր հուշամեդալով:
Պարգևները հանձնել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։