ԵԱՏՄ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի ցանկ
ՀՀ-ում գործող ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի ցանկ
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և ԵՄ համապատասխան իրավական ակտերի համադրում
Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման գործընթաց
Էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիաների ցանկ
Միջազգային հավատարմագրում ստացած ՀՀ փորձարկման լաբորատորիաների ցանկ
Որակի ենթակառուցվածք
Համաշխարհային տնտեսության զարգացումը և սպառողների գիտակցության բարձրացումը հիմք հանդիսացան համաշխարհային տերմինաբանության մեջ նոր` «որակի ենթակառուցվածք» արտահայտության կիրառման համար: Որակի ենթակառուցվածքի համակարգը ներառում է ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության և սերտիֆիկացման, տեխնիկական կանոնակարգման ոլորտները և շուկայի վերահսկողությունը:
Որակի ենթակառուցվածքն, իր ծառայությունների մատուցման շրջանակում, ապահովում է արտադրանքի ու ծառայությունների համապատասխանությունը պարտադիր պահանջներին` պաշտպանելով սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերը և նպաստելով արտադրանքի ու ծառայությունների համապատասխան որակի պահպանմանը: Այսպիսով, որակի ենթակառուցվածքը խթանում է արտահանումը, մրցակցությունը և նորարարությունը:
Արտադրողներն ու սպառողներն ամեն օր օգտվում են որակի ենթակառուցվածքի բաղադրիչներից` հաճախ նույնիսկ չմտածել այդ մասին: Եվ դա պատահական չէ, քանի որ այդ բաղադրիչները գործում են աննկատ ու կասկածի տեղիք չեն տալիս` բջջային հեռախոսներն աշխատում են, արտադրանքի որակը համապատասխանում է սպառողի պահանջներին... Սակայն վստահությունը ենթադրում է վարչաքաղաքական պայմանների և տեխնիկական հնարավորությունների բարձր մակարդակ: Որակի ենթակառուցվածքն էականորեն ազդում է յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման վրա: Այն հանդիսանում է տնտեսության կենսականորեն կարևոր բաղկացուցիչ մասը և ազգային, տարածաշրջանային, միջազգային առևտրի հիմքերից մեկը: Առանց որակի ենթակառուցվածքի չեն կարող գործել ոչ շրջակա միջավայրի պահպանությունը, ոչ առողջապահությունը և ոչ էլ սպառողների իրավունքների պաշտպանությունը:
Ելնելով այս իրողությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում որակի ենթակառուցվածքի ոլորտների զարգացման ուղղությամբ: Մշակվել և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը», որի նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և ապահովել առկա համակարգի բարեփոխումը միջազգային և ԵՄ պահանջներին համապատասխան: Ռազմավարությամբ նախատեսված է`
• որակի ենթակառուցվածի ոլորտներում իրավական, ինստիտուցիոնալ և կարողությունների հզորացմանը և իրազեկության բարձրացմանն ուղղված 84 միջոցառումների իրականացում,
• եվրոպական չափանիշներին և պահանջներին համապատասխանեցում և Հայաստանի որակի ենթակառուցվածքի լիակատար ինտեգրում գլոբալ համակարգին:
Օրենսդրական դաշտի բարեփոխման նպատակով մշակվել և 2012թ. փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել են «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և «Հավատարմագրման մասին» ՀՀ նոր օրենքները, ապա լրամշակվել են 2013թ. ապրիլի 30-ին: Ընդունվել են որակի ենթակառուցվածքի ոլորտներում իրականացվող գործունեությունը կարգավորող մի շարք ՀՀ կառավարության որոշումներ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամաններ:
Հարկ է նշել, որ ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակներում պետությունների կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր և արձանագրություններ, Միջգերատեսչական համաձայնագրեր, Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի համաձայնագրեր:
«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում ներկայացված են արտադրանքի անվտանգության կանոնակարգման ԵՄ դրույթները և առաջին անգամ սահմանվել է նաև արտադրողի պատասխանատվությունը:
ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ԵՄ և միջազգային կառույցներին ինտեգրվելու նպատակով իրականացվել են ստանդարտացման, հավատարմագրման, չափագիտության և շուկայի վերահսկողության պատասխանատու ինստիտուտների կառուցվածքային փոփոխություններ, ինչը կապահովի դրանց անկախությունը և ինտեգրումը համապատասխան միջազգային կառույցներին:
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի համաձայն` ՀՀ տարածքում կարող են կիրառվել թե ազգային, թե ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը (համաձայն անցումային դույթների):
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության որակի ենթակառուցվածքի վարչության հետ համատեղ վերոնշյալ ոլորտներում աշխատանքներ են իրականացվում հետևյալ կառույցների կողմից.
«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ, հեռ.` (+374) 10 20 33 81
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ, հեռ.` (+374) 10 23 70 20
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, հեռ` (+374) 10 23 26 00
Հայաստանի Հանրապետությունում որակի ենթակառուցվածքի ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքները համակարգում և իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների զարգացման վարչությունը, հեռ.` (+374 11) 59-71-65: