Հայաստանն այս տարի ընդունել է 1 մլն 172 հազար զբոսաշրջիկ
19 Դեկտեմբեր, 2017

Ինչպիսին էր 2017-ը հայաստանյան զբոսաշրջության համար: Գլխավոր պատասխանատուները տարին ամփոփում են ամենակարևոր խնդրով:

Խնդիրը լուծելու համար Զբոսաշրջության պետական կոմիտեն այս տարի հատուկ մարկետինգային քաղաքականություն է վարել, որի համար 200 մլն դոլար է տրամադրվել բյուջեից: Ավելի քան 10 երկրի 100-ից ավելի լրագրող է այցելել Հայաստան: Մեր երկրի զբոսաշրջության հնարավորությունների մասին մոտ 100 հոդված է տպագրվել աշխարհի հեղինակավոր պարբերականներում, պատրաստվել է 12-ից ավելի հեռուստաֆիլմ և հաղորդում: Այդ ամենով Հայաստանը զբոսաշրջիկների համար պետք է գրավիչ և ճանաչելի դառնա:

Տարեսկզբից Հայաստան արդեն այցելել է 21 տոկոսից ավելի զբոսաշրջիկ, քան անցած տարի էր: 1 մլն-ից ավելի, հիմնականում՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից: Տնտեսական էֆեկտի մասով կա մոտավոր հաշվարկ` զբոսաշրջության ոլորտը Հայաստանին տարին 1 մլրդ դոլարից ավելի եկամուտ է ապահովում:

Հայաստանը իր ենթակառուցվածքներով, նաև հյուրանոցային, այս պահին կարող է ընդունել տարին մինչև 3 մլն զբոսաշրջիկի: Բայց այս տարի նրանց թիվը կմոտենա 1 ու կես միլիոնին: Հատկապես, որ Ամանորը Հայաստանում տոնելու համար արդեն մեծ խմբերով են գալիս:



+