Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը:
Մեղրի ազատ տնտեսական գոտում իրարանցում սկսվեց. երկնքում վերջապես հայտնվեց ուղղաթիռը, բոլորը կազմ - պատրաստ վարչապետին են սպասում: Մեղրի ազատ տնտեսական գոտին պետք է բացվի:
Մինչև բոլորը ԱՏԳ կմտնեին, Տնտեսական զարգացման եվ ներդրումների նախարարի խորհրդականը բոլորից առաջ ընկավ` պետք է ստուգի` ԱՏԳ-ում տեղակայված`բանկոմատը ու համոզվի` համակարգն աշխատո՞ւմ է:
Վարչապետ Կարեն Կարապետյանը շինարարություն իրականացնողին է փնտրում, լրագրողներին էլ հորդորում` հարցազրույց վերցնել հենց նրանից: Կառավարության ղեկավարից հետաքրքրվեցինք` գո՞հ է կատարված աշխատանքից:
Ահա այն ընկերությունները, որոնք պատրաստ են գործունեություն ծավալել Մեղրի ազատ տնտեսական գոտում: Ընկերություններից մեկը կարող է լոգիստիկ բոլոր հնարավորություններով ապահովել Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի խթանումը:
Իրանցի գործարար Զավադին հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ ներկայացրել իր բիզնես ծրագիրը: Իրանական ապրանքը Մեղրու ազատ տնտեսական գոտուց կարտահանի Ռուսաստան, Եվրոպա:
Ռեզա Նաֆեզին գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում: Ազատ տնտեսական գոտի ևս կմտնի: Ցանկանում է տոմատի մածուկ արտադրել ու տարբեր երկրներ արտահանել:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտնեց, որ բելառուս, ուկրաինացի, վրացի գործարարները ևս հետաքրքրված են ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու շանսով: Գլխավոր ճարտարապետը քարտեզի վրա ցույց է տալիս, թե ի՞նչ աշխատաքններ պետք է իրականացվեն ԱԶԱՏ տնտեսական առևտրի գոտում` երկրորդ փուլի ընթացքում:
Այս տարվա հունվարից սեպտեմբեր իրանցի 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: Մեղրու ազատ տնտեսական գոտում կգործի նաև զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:
Ազատ տնտեսական գոտում առաջիկա տարիներին կներգրավվի 50-70 շահագործող ընկերություն: Դրանք կիրականացնեն 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ: