Հունվարի 18-ին Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայում կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը և ղեկավար անձնակազմը հանդիպել են Եվրասիական զարգացման բանկի Ակտիվների ու պասիվների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևի, Դրամական շուկաներում և արժեթղթերի հետ գործարքների գծով ղեկավար Այտալինա Ժիրկովայի, Վարկավորման դեպարտամենտի ծրագրերի ղեկավար Արման Սաթիևի և Երևանի գրասենյակի տնօրեն Սերգեյ Իգանտովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովի մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ իրականացվող աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկից ֆինանսական ռեսուրսների ներգրավմամբ ՀՀ տնտեսվարողներին ֆինանսավորման հնարավորությունը:
Կողմերը համագործակցության առավել խորացման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաև փոխգործակցության նոր եզրեր գտնելու պատրաստակամություն են հայտնել: