Արտաքին առևտրի ոլորտում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակն է ՀՀ կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական սկզբունքի պահպանումը, տնտեսվարող սուբյեկտների համար օտարերկրյա շուկաների հասանելիությունը, Հայաստանի` որպես գործարարության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը, արտահանման ծավալների էական աճի նպաստումը, միջազգային սպառողական շուկայում հայրենական ապրանքների մրցունակության բարձրացման ապահովումը, գործընկեր պետություններ ապրանքների ներմուծման ժամանակ սակագնային և ոչ սակագնային արգելքների նվազեցումը, Եվրամիության հետ ազատ առևտրի ռեժիմի հաստատմանն առնչվող միջոցառումների իրականացումը, միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով Հայաստանի տնտեսական գործընկերության ընդլայնում, արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարավորությունների մեծացում` հատկապես կարևորելով ԱՊՀ և Եվրամիություն գործընկերությունը, արտերկրում հայրենական արտադրողի շահերի պաշտպանության ապահովումը:
Արտաքին առևտրի ոլորտում իրականացվող գործառույթները
Գործընկեր կառույցներ
Հայաստանի Հանրապետությունում առևտրային քաղաքականության և շուկայի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-50:
2016 թ.օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջների վերաբերյալ
Իրականացվում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են սպառողական շուկայում հավասար մրցակցության դաշտի ապահովմանը, միջազգային չափանիշներին համապատասխանող սպառողների շահերի պաշտպանության համակարգի և ոլորտում տնտեսական աճի որակական փոխակերպման ձևավորմանը, գործարար էթիկայի կանոնների ու ստանդարտների ներդրմանն ուղղված քաղաքականության իրականացմանը, ոլորտում հսկողության հարցում հասարակության հետ հետադարձ կապի ապահովմանը, տեղեկացված հասարակության ձևավորմանը, կորպորատիվ կառավարման, այդ թվում` կորպորատիվ հսկողության կանոնների ստեղծման համակարգի ձևավորմանը:
Սպառողական շուկայի կարգավորմամ հիմնական ուղղությունները`
Առևտուր և ծառայություններ, հանրային սնունդ
Առևտրի և ծառայությունների ոլորտը ՀՀ տնտեսության հիմնական բաղադրիչներից է, որում զբաղված է աշխատունակ բնակչության շոշափելի մասը: Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող առևտրի և ծառայությունների գործունեությունը կարգավորվում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Սպառողների իրավունքների պաշտպանություն
Սպառողական շուկայի կարգավորմումը հիմնական խնդիրներից է սպառողների իրավունքների պաշտպանության բարեփոխված համակարգի մշակումը և ներդնումը: Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունի սպառողների պաշտպանվածության մակարդակի բարձրացումը և դրա նկատմամբ սպառողների վստահության ապահովումը:
Ներքին շուկայի պաշտպանություն
«Ներքին շուկայի պաշտպանության մասին և «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին ՀՀ օրենքները կարգավորում են Հայաստանի տարածք ներմուծվող և ՀՀ տնտեսության ճյուղերին վնաս հասցնող ապրանքների ներմուծման նկատմամբ պաշտպանական միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները: Նշված օրենքների թույլ են տալիս արտաքին ոչ նպաստավոր ազդեցություններից պաշտպանելու տեղական արտադրողներին և անհրաժեշտության դեպքում համարժեք քայլեր ձեռնարկելու Հայաստանի տարածք աճող ծավալներով կամ գնագցող ներմուծումների նկատմամբ:
Սպառողական շուկայի կարգավորման ուղղությամբ իրականացվող գործառույթները`
Հիմնական գործընկերներ
Հայաստանի Հանրապետությունում առևտրային քաղաքականության և շուկայի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-50:
Հայաստանի Հանրապետությունում մրցակցային միջավայրի բարելավման և շուկայի պաշտպանության ոլորտի ՀՀ պետական տնտեսական քաղաքականությունն ուղղված է ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը և համալրմանը, առկա օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկման առավել արդյունավետ լծակների ներդրմանը, ձեռնարկատիրության զարգացմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, ոլորտի հիմնախնդիրների բացահայտմանը ու դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը, հայրենական արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությանը, բարեխիղճ մրցակցային դաշտի ձևավորմանը և հակամրցակցային գործունեության կանխարգելմանը, ինչպես նաև գլոբալ մրցունակության համաթվի բարձրացման ապահովմանը:
Մրցակցային միջավայրի ձևավորման և շուկայի պաշտպանության ոլորտի պետական քաղաքականությունը, գտնվելով մասնավոր ձեռնարկատիրական և հասարակական տնտեսաիրավական հարաբերությունների կիզակետում, ուղղված է դրանց արդյունավետ փոխհարաբերակցության հաստատմանը, որի հաջողությունը կախված է ոչ միայն մրցակցային օրենսդրության լիարժեք կիրառումից, այլ նաև շուկայի մասնակիցների միջև քաղաքակիրթ գործարար սովորույթների առկայությունից:
Մրցակցության ոլորտում իրականացվող գործառույթները
Գործընկեր կառույցներ
Հայաստանի Հանրապետությունում առևտրային քաղաքականության և շուկայի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-50: