Քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
23 Փետրվար, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին։

Նախարարը դեսպանի հետ քննարկել է երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Մասնավորապես Սուրեն Կարայանն Իգոր Նազարուկի հետ քննարկել է տրանսպորտային միջոցների հավաքման արտադրամասերի շուրջ համագործակցությունը։ Նշվել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով շուտով Հայաստան կայցելի բելառուսական կողմի աշխատանքային խումբը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ի ներսում ապրանքների ներմուծման փոխարինման գործիքակազմի ձևավորման հարցերին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի և Բելառուսի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել է Բելառուսի զարգացման բանկի հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը։ 


+