Սուրեն Կարայանն ընդունել է Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին
27 Փետրվար, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:

Նախարարը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա վերջին իր ղեկավարած պատվիրակության այցի արդյունքները։ Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռք են բերվել մի շարք առարակայական պայմանավորվածություններ, որոնք կխթանեն թե՛ հայ-սիրական տնտեսական կապերը, և թե՛ ներդրում կունենան Սիրիայի վերակառուցման գործընթացում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Սիրիայի դեսպանը քննարկել են Հայաստանում և Սիրիայում հայկական արտադրանքի ցուցահանդեսների անցկացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում չարտադրվող արտադրատեսակների համալրման նպատակով հայկական ապրանքների արտահանման հեռանկարները։


+