Տ. Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ, Ա. Ավանեսյանը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
7 Մարտ, 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մարտի 6-ի 217-Ա որոշմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մարտի 6-ի 218-Ա որոշմամբ, Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։