Սուրեն Կարայանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությունը
7 Մարտ, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։

Նախարարը նշել է, որ հայ-հնդկական տնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ է տեսնում։

Սուրեն Կարայանը և Սանգվան Յոգեշվարը քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես` դեղագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Դեսպան Սանգվան Յոգեշվարը ներկայացրել է, թե ինչ կոնկրետ ծրագրերում կարող են ներգրավվել հնդիկ գործարարները։ Կողմերը քննարկել են նաև համատեղ արդյունաբերական արտադրություններ հիմնելու հեռանկարները։


+