Սուրեն Կարայանն ընդունել է պրոֆեսոր Լեոնիդ Գուրվիցին
13 Մարտ, 2018

Լեոնիդ Գուրվիցը Հայաստան է հրավիրվել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի կողմից՝ Հերունու ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական դիտակի վերազինման և ռադիոաստղագիտական բնագավառում կիրառելիության, ինչպես նաև դիտակի գործիքակազմի EVN (European VLBI Network) ռադիոինտերֆերոմետրական միջազգային ցանցին համադրելիության դիտարկման նպատակով:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 7-ին ընդունել է Եվրոպական հետազոտական կոնսորցիումի գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի ինստիտուտի (VLBI ERIC (JIVE)) գլխավոր աստղագետ, Տիեզերական գիտության և նորարարական ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Լեոնիդ Գուրվիցին։

Նախարար Կարայանը պրոֆեսոր Գուրվիցի հետ քննարկել է Չափագիտության ազգային ինստիտուտի (ՉԱԻ) Արագածի գիտական կենտրոնում տեղադրված ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական դիտակի վերազինման և բարելավման հարցը և ռադիոաստղագիտության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները։


+