ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» ՍՊԸ-ն կնքել են «Ներդրումների խթանման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «էմ Ջի էմ Փարտներս» ՍՊԸ-ի նախագահ Գագիկ Խաչիկյանը:
Հուշագրով նախատեսվում է, որ «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» ընկերությունը, իր կողմից ներգրավված գործընկերների հետ, ակտիվ գործունեություն կծավալի Հայաստանում ներդրումների խթանման և տնտեսության առանձին ճյուղերում ներդրումային գրավչության և իրավական կարգավորումների վերաբերյալ մանրամասն և համապարփակ տեղեկատվության տարածման ուղղությամբ։ Այս նպատակով, «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս»-ը մասնավորապես կնախաձեռնի ներդրումների խթանման խնդիրներին նվիրված տեղեկագրի կազմման և հրատարակման աշխատանքների համակարգումը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել ընկերության՝ վերը նշված աշխատանքների իրականացմանը: