Երևանում կայացել են ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերի ղեկավար կոմիտեների նիստերը
23 Մարտ, 2018

Մարտի 21-ին Երևանում տեղի են ունեցել ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերի ղեկավար կոմիտեների հետևյալ նիստերը․ «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին. առավել արդյունավետ և արձագանքող հանրային կառավարման միջոցով ծառայությունների մատուցման որակի բարելավում», «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր», «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» և «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար»։

Նիստերի ընթացքում ներկայացվել և քննարկվել են համաձայնագրերով ամրագրված նախապայմանների ընթացքը, ԵՄ աջակցության գործընթացներին և գործիքներին առնչվող հարցեր։

Ղեկավար կոմիտեների նիստերին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության և ԵՄ բյուջետային աջակցության գործընթացների շրջանակներում ընդգրկված Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները։