Քննարկվել է միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցությունը
23 Մարտ, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ գործելակերպի ղեկավար Դամյեն Շիլզի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․ «Մենք երկարատև և արդյունավետ համագործակցության փորձ ունենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, մասնավորապես ՝ գործարար միջավայրի, ներդրումային միջավայրի և զբոսաշրջության ոլորտներում։ Մեր իրականացրած բարեփոխումների համատեքստում այս ոլորտներն առանցքային են»։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվելիք ներդրումային միջավայրի բարեփոխումների նոր ծրագիրը։ Կողմերն անդրադարձել են խորհրդատվական աջակցության ուղղություններին, օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին և արտահանման խթանման հնարավորություններին։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ քննարվել են ոլորտի բարեփոխումները։


+