հոդված
Կցված Ֆայլեր
ԹԵԺ ԳԻԾ
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսվարողների մոտ մաքսային սահմանում առաջացող հարցերի պարզաբանման համար ՀՀ ֆինանսների նախարարությունում գործում է
թեժ գիծ` 060 544444 հեռախոսահամարով:


ՀՀ փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների ԵԱՏՄ ռեեստր

Փորձարկման լաբորատորիաներ/ռուսերեն/

Սերտիֆիկացման մարմիններ/ռուսերեն/

ԵԱՏՄ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթարկված կարգավորումների կիրառման նկարագրություններ



ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


«Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագիրը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին' ք. Աստանայում ՌԴ-ի, ԲՀ-ի և ՂՀ-ի կողմից:

Պայմանագիրը բաղկացած է 4 մասից' 1. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, 2. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, 3. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ, 4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ (118 Հոդված' 159 էջ) և 33 Հավելվածներից (864 էջ):

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում ապահովվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շարժի ազատությունը, համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը հետևյալ ոլորտներում.

1) մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում,

2) մաքսային կարգավորում,

3) տեխնիկական կարգավորում,

4) սանիտարական, անասնաբուժակ ան-սանիտարական և կարանտինային բոաասանիտարական միջոցառումներ,

5) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում ու բաշխում,

6) երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմի սահմանում,

7) արտաքին ու փոխադարձ առևտրի վիճակագրություն,

8) մակրոտնտեսական քաղաքականություն,

9) մրցակցային քաղաքականություն,

10) արդյունաբերական և գյուղատնտեսական լրավճարներ,

11) էներգետիկ քաղաքականություն,

12) բնական մենաշնորհներ,

13) պետական և (կամ) համայնքային գնումներ,

14) ծառայությունների և ներդրումների փոխադարձ առևտուր,

15) տրանսպորտ և փոխադրումներ,

16) արժութային քաղաքականություն,

17) մտավոր սեփականություն,

18) աշխատանքային միգրացիա,

19) ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրության ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա) և այլն:

Եվրասիական տնտեսական միության մարմիններն են.

- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը

- Եվրասիական միջկառավարական խորհուրդը

- Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ),

- Եվրասիական տնտեսական միության դատարանը

Բարձրագույն խորհուրդը ԵՏՄ բարձրագույն մարմինն է: Բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները: Բարձրագույն խորհրդի նիստներն անցկացվում են տարին առնվազն մեկ անգամ: Բարձրագույն խորհուրդն ընդունում է որոշումներ ու կարգադրություններ' կոնսենսոաով:

Միջկառավարական խորհուրդը բաղկացած է անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից: Միջկառավարական խորհրդի նիստերն

անցկացվում են տարին առնվազն երկու անգամ: Միջկառավարական խորհուրդն ընդունում է որոշումներ ու կարգադրություններ' կոնսենսոաով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ մշտապես գործող կարգավորող մարմին է: Հանձնաժողովը բաղկացած է Խորհրդից ու Կոլեգիայից: Հանձնաժողովն ընդունում է որոշումներ, կարգադրություններ ու առաջարկություններ: Հանձնաժողովի խորհրդի որոշումները, կարգադրություններն առաջարկություններն ընդունվում են կոնսենսոաով:

Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումները, կարգադրություններն առաջարկություններն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ կամ կոնսենսոաով:

Բարձրագույն խորհուրդը սահմանում է «զգայուն» հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներն ընդունվում են կոնսենսոաով:

Ընդ որում, մեծամասնությունը կազմում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, իր լիազորությունների շրջանակներում, ընդունում է նորմատիվաիրավական բնույթի և անդամ պետությունների համար պարտադիր որոշումներ, կազմակերպչական և կարգադրիչային բնույթ ունեցող հանձնարարականներ և ոչ պարտադիր առաջարկություններ:

Հանձնաժողովի որոշումներն ընդգրկվում են Միության իրավունքի մեջ և անմիջականորեն կիրառվում են անդամ պետությունների տարածքներում:

Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից, օրացուցային մեկ տարվա ընթացքում առանց երկարաձգման իրավունքի:

Եվրասիական տնտեսական միության դատարանը մշտապես գործող դատական մարմին է: Դատարանը գտնվում էք.Մինսկում:

Միության մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին: Հերթական ֆինանսական տարվա համար 

Միության բյուջեն ձևավորվում է ռուսական ռուբլով' անդամ պետությունների բաժնեմասային ներդրումների հաշվին: Միության բյուջե անդամ պետությունների բաժնեմասային ներդրումների չափը (սանդղակը) սահմանվում է Բարձրագույն խորհրդի կողմից:

Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում

1) գործում է ապրանքների ներքին շուկա,

2) կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և երրորդ կողմերի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ - Վճարված (գանձված) ներմուծման մաքսատուրքերը ենթակա են հաշվեգրման և բաշխման անդամ պետությունների բյուջեների միջև

3) գործում է ապրանքների առևտրի միասնական ռեժիմ երրորդ կողմերի հետ հարաբերություններում,

4) իրականացվում է միասնական մաքսային կարգավորում,

5) իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով' առանց մաքսային հայտարարագրման և պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բոաասանիտարական) կիրառման' բացառությամբ նախատեսված դեպքերի:

Արտաքին առևտրային քաղաքականությունն իրականացվում է ԵՏՄ-ի կողմից ինքնուրույն կամ անդամ պետությունների հետ համատեղ այն ոլորտներում, որտեղ Միության մարմիններն ընդունում են անդամ պետությունների կողմից պարտադիր կատարման ենթակա որոշումներ, երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրեր կնքելու, միջազգային կազմակերպություններում մասնակցելու կամ արտաքին առևտրային քաղաքականության միջոցներ և մեխանիզմներ ավտոնոմ կերպով կիրառելու միջոցով:

Զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով այդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ ԵՏՄ-ն կարող է տրամադրել սակագնային արտոնություններ /առանձնաշնորհումներ/:

Դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորումը.

ԵՏՄ շրջանակներում անդամ պետություններն ստեղծում են դեղամիջոցների ընդհանուր շուկա' հիմնված հետևյալ սկզբունքների վրա.

1) անդամ պետությունների' դեղամիջոցների շրջանառության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցում և միասնականացում,

2) Միության տարածքում շրջանառության մեջ գտնվող դեղամիջոցների որակին, արդյունավետությանը և անվտանգությանն առնչվող պարտադիր պահանջների միասնականության ապահովում, 

3) դեղամիջոցների շրջանառության ոլորտում միասնական կանոնների ընդունում,

4) դեղամիջոցների որակի, արդյունավետության ու անվտանգության գնահատման համար հետազոտության և հսկողության միատեսակ կամ համադրելի մեթոդների մշակում ու կիրառում,

5) անդամ պետությունների' դեղամիջոցների շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) ոլորտում օրենսդրության ներդաշնակեցում,

6) դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետությունների համապատասխան լիազոր մարմինների կողմից թույլատրական և հսկողական ու վերահսկողական գործառույթների իրականացում:

ԵՏՄ շրջանակներում անդամ պետություններն ստեղծում են բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության աբտադբատեսակների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկա' հիմնված հետևյալ սկզբունքների վրա.

1) անդամ պետությունների' բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցում,

2) Միության տարածքում շրջանառության մեջ գտնվող բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) արդյունավետությանը և անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջների միասնականության ապահովում,

3) բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության ոլորտում միասնական կանոնների ընդունում,

4) բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) որակի ապահովման համակարգի ստեղծման համար միասնական մոտեցումների սահմանում,

5) անդամ պետությունների' բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) ոլորտում օրենսդրության ներդաշնակեցում:


Եվրասիական միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկ

Երրորդ երկրների նկատմամբ գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցներ

Ցանկ` Եվրասիական տնտեսական միությունում ընդունված/գործող տեխնիկական կանոնակարգերի

Ցանկ` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի (ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ ԵԱՏՄ) 10- նիշ դասակարգման /ռուսերեն/)