Քննարկվել է երկրի մակրոտնտեսական շրջանակը
27 Մարտ, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության պատվիրակությանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրի երկարաժամկետ մակրոտնտեսական շրջանակը, տնտեսական աճի միտումները և հնարավոր զարգացումները։ Քննարկման մասնակիցները մասնավորապես անդրադարձել են արդյունաբերության ոլորտի ենթաճյուղերում միջնաժամկետ կանխատեսումներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչ ԱՄՀ հաջորդ առաքելություն կողմերը ներքին քննարկումներ կանցկացնեն, կճշգրտեն գնահատումները և վերջնական արդյունքները կհամադրեն հանդիպման ժամանակ։