ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար
30 Մարտ, 2018

Համաձայն ԱՄՆ նախագահի կողմից նախօրեին ստորագրած հրամանագրի 2018 թվականի ապրիլի 22-ից կվերագործարկվի ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար։

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչև համակարգի վերագործարկումը (2018թ․ հունվարի 1-ից ապրիլի 22-ը ) վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ը։