Գործարար միջավայր
հոդված
Կցված Ֆայլեր

ԵԱՏՄ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթարկված կարգավորումների կիրառման նկարագրություններ

Կորպորատիվ կառավարման կանոնագիրք

Հայաստանը «Գործարարությամբ զբաղվելը 2017» զեկույցում

Հայաստանը «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում


Գործարար միջավայրի բարելավում

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, և դրան հասնելու համար ՀՀ կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր, հավասար մրցակցային պայմաններ, գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ, ինչպես նաև իրականացնել հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականություն:

Այս ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 7 ծրագիր (ՀՀ կառավարության 2008թ. թիվ 775, 2010թ. թիվ 97-Ն, 2010թ. թիվ 1768, 2011թ. թիվ 1930-Ն, 2013թ. թիվ 240-Ա, 2014թ. թիվ 258-Ա, 2015թ. թիվ 265-Ն, 2016 թ N 110-Ա, 2017թ N 24 որոշումները):

Կարդալ ավելին



Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված կարգավորման ազդեցության գնահատման արդյունքների գրաֆիկական պատկեր

Կարգավորման կառավարում

ՀՀ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման բնագավառում իրականացվող խնդիրներից է իրավական ակտերի մշակման գործընթացում կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ` ԿԱԳ) գործիքների ներդրման ապահովումը: Իրավական ակտերի ԿԱԳ ներդրումը ՀՀ-ում պայմանավորված է 2008 թվականին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով` իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացման պարտադիր պահանջի սահմանմամբ, որն իրավական ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետությունում Կարգավորման ազդեցության գնահատում իրականացվում է 7 ոլորտում` 6 նախարարությունների կողմից, ՀՀ կառվարության համապատասխան որոշումների հիման վրա.

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 15.10.2009թ. N 1159-Ն որոշում և «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.10.2009թ. N 1237-Ն որոշում):

2. ՀՀ արդարադատության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.10.2009թ. N 1205-Ն որոշում):

3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 14.01.2010թ. N 18-Ն որոշում):

4. ՀՀ ֆինանսների նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 10.09.2009թ. N 1021-Ն որոշում):

5. ՀՀ առողջապահության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.09.2009թ. N 1104-Ն որոշում):

6. ՀՀ բնապահպանության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.08.2009թ. N 921-Ն որոշում):

ԿԱԳ ներդրման գործընթացում Հայաստանին օժանդակություն է ցուցաբերվել Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության շրջանակներում կնքված «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի պայմանագրով: Հայաստանում ծրագրի շահառուն հանդիսացել է է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իսկ ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը ցուցաբերել է «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ֆիննական ինստիտուտը (http://www.haus.fi/en/):

ԿԱԳ ներդրման շրջանակներում 29.12.2011թ. ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման» հայեցակարգը, որը հնարավորություն կընձեռի ապահովել առավել արդյունավետ պետական կարգավորում:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաստատված բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների «Կարգավորման ազդեցության գնահատում» վերապատրաստման ծրագրով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2013 թ.-ից իրականացվում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, որի շրջանակներում արդեն իսկ վերապատրաստվել են շուրջ 200 քաղաքացիական ծառայողներ:

♦ 2016 թվականի. ընթացքում փորձաքննության են ենթարկվել շուրջ 350 իրավական ակտերի նախագծեր, որոնցից մոտ 25.%-ին (85 իրավական ակտի նախագիծ) տրվել է տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում դրական ազդեցությամբ, իսկ շուրջ 9%-ին (30 իրավական ակտի նախագիծ) բացասական ազդեցությամբ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն:

Վերջիններս նախագծողների կողմից լրամշակվելուց հետո միայն ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը:

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում 2016 թվականի ընթացքում իրականացված կարգավորման ազդեցության գնահատման արդյունքների գրաֆիկական պատկեր

♦ 2017 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում փորձաքննության են ենթարկվել 123 իրավական ակտերի, որոնցից մոտ 41%-ին (թվով 50) տրվել է տնտեսական, այդ թվում` ՓՄՁ ոլորտում դրական, իսկ շուրջ 8%-ին (10 իրավական ակտի նախագիծ)` բացասական ազդեցությամբ ԿԱԳ եզրակացություն: 

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում 2017 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացված կարգավորման ազդեցության գնահատման արդյունքների գրաֆիկական պատկեր


Ներքին առևտուր և մրցակցություն 

Հայաստանի Հանրապետությունում մրցակցային միջավայրի բարելավման և շուկայի պաշտպանության ոլորտի ՀՀ պետական տնտեսական քաղաքականությունն ուղղված է ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը և համալրմանը, առկա օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկման առավել արդյունավետ լծակների ներդրմանը, ձեռնարկատիրության զարգացմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, ոլորտի հիմնախնդիրների բացահայտմանը ու դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը, հայրենական արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությանը, բարեխիղճ մրցակցային դաշտի ձևավորմանը և հակամրցակցային գործունեության կանխարգելմանը:

Մրցակցային միջավայրի ձևավորման և շուկայի պաշտպանության ոլորտի պետական քաղաքականությունը, գտնվելով մասնավոր ձեռնարկատիրական և հասարակական տնտեսաիրավական հարաբերությունների կիզակետում, ուղղված է դրանց արդյունավետ փոխհարաբերակցության հաստատմանը, որի հաջողությունը կախված է ոչ միայն մրցակցային օրենսդրության լիարժեք կիրառումից, այլ նաև շուկայի մասնակիցների միջև քաղաքակիրթ գործարար սովորույթների առկայությունից:

Առևտրի և ծառայությունների ոլորտը ՀՀ տնտեսության հիմնական բաղադրիչներից է, որում զբաղված է աշխատունակ բնակչության շոշափելի մասը: Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող առևտրի և ծառայությունների գործունեությունը կարգավորվում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հայաստանի տարածք ներմուծվող և ՀՀ տնտեսության ճյուղերին վնաս հասցնող ապրանքների ներմուծման նկատմամբ պաշտպանական միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներքին շուկայի պաշտպանության մասին և «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին ՀՀ օրենքներով: Նշված օրենքների թույլ են տալիս արտաքին ոչ նպաստավոր ազդեցություններից պաշտպանելու տեղական արտադրողներին և անհրաժեշտության դեպքում համարժեք քայլեր ձեռնարկելու Հայաստանի տարածք աճող ծավալներով կամ գնագցող ներմուծումների նկատմամբ:

Ներքին առևտրի և մրցակցության ոլորտում իրականացվող գործառույթները

1) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներքին շուկայի զարգացմանն ու կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակում և մասնակցություն դրանց իրականացմանը,

2) ապրանքային շուկայի մասնակիցների (արտադրող, մեծածախ առևտրի և այլ միջնորդ կազմակերպություններ, մանրածախ առևտրի կազմակերպություններ և սպառողների կազմակերպություններ) զարգացման, համագործակցության համակարգերի մշակում և ներդնում,

3) կենցաղային ծառայությունների ոլորտը կարգավորող մեխանիզմների մշակում և ներդնում,

4) ներքին շուկաների ուսումնասիրություն, առկա խոչընդոտների բացահայտում, ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականության մշակում և իրականացման դիտանցում,

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը փոխանցված` բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած այլ գույքը ոչնչացնելու, շրջանառությունից հանելու, կամ որպես երկրորդական հումք օգտագործելու նպատակահարմարության մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրվող համաձայնության եզրակացության նախապատրաստում:


Հայաստանի Հանրապետությունում գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-31: 

Գործարար միջավայր
Կարգավորման կառավարում
Ներքին առևտուր և մրցակցություն