Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմին
14 Մայիս, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Սուրեն Կարայանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության ողջ անձնակազմին: 

Իր խոսքում Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գերատեսչության աշխատակիցներին` նշելով, որ նախարարության առջև դրված բոլոր թիրախները գերակատարվել են և գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել վերջին 18 ամիսների ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ աշխատում են բարձր պրոֆեսիոնալ ունակություններով մասնագետներ: Ցանկանում եմ, որ առաջիկայում ևս շարունակեք նույն եռանդով աշխատել մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է Սուրեն Կարայանը: