Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր» միջազգային ցուցահանդեսի բացմանը
18 Մայիս, 2018

Մայիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր 2018» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

Ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ նախարարը նշել է նման միջոցառումների կարևորությունը, ինչը ռեալ հնարավորություն է գործընկերային կապեր հաստատելու, ներդրումներ ապահովելու, փոքր և միջին բիզնեսի զարգացումը խթանելու, ոլորտում նորարարական լուծումները հաջողությամբ կիրառելու համար։

«Նորարարական տնտեսությունը լինելու է կառավարության տնտեսական քաղաքականության կենտրոնական հենասյունը»,- ասել է Արծվիկ Մինասյանը, միաժամանակ հատկանշելով ոլորտի զարգացման գործում շրջակա միջավայրի պահպանության նշանակությունը, առանց որի չի կարող լինել երաշխավորված տնտեսական առաջընթաց և ապագա։

Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացվող մի շարք ապրանքատեսակներին ու ծառայություններին։

Եռօրյա ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի և արտերկրի շուրջ 120 ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից և այլ երկրներից։


+