Մայիսի 24-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՎԶԵԲ-Հայաստան ռազմավարությանը և առաջնահերթ ուղղություններին առնչվող հարցերին։ Քննարկվել են ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը, մասնավորապես, ձեռնարկությունների թափանցիկ աշխատելաոճին, կոռուպցիայի դեմ պայքարին, ներդրումային ծրագրերին, ՎԶԵԲ-ի հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հայտնել են համագործակցության շարունակականության և համատեղ աշխատանքին միտված իրենց պատրաստակամությունը։