Մայիսի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական առաքելության հետ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու անձինք։ Քննարկվել են ՓՄՁ-ներին, արտահանման խթանմանը, պետություն-մասնավոր հատված գործընկերությանը, ֆինանսական հատվածին վերաբերող մի շարք հարցեր։
Նախարարը հավաստիացրել է լայնամասշտաբ խորքային բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը և ներկայացրել կատարվող փոփոխությունների ընթացքը, նշելով դրանց իրագործման համար ՀԲ աջակցության կարևորությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման գործընթացին, ոլորտի օրենսդրական աշխատանքներում խորհրդատվական արդյունավետ քաղաքականությանը։ Մտքեր են փոխանակվել տեղեկատվության հասանելիության և հանրության համար տեսանելի և դյուրին աշխատաոճի անհրաժեշտության մասին։