Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների արդյունավետ լուծման ձևաչափ
22 Հունիս, 2018

Հարգելի գործընկերներ

Հունիսի 25-ին, ժամը 17։00-ին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Երևան, Մհեր Մկրտչյան, 5, 3-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում-քննարկում գործարար ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ։

Հանդիպման օրակարգում կլինեն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի հարաբերությունները կանոնակարգելու խնդիրները։

Հրավիրում ենք նշված ոլորտում գործունեություն ծավալող կամ հետաքրքրված հասարակական կազմակերպություններին մասնակցելու հանդիպում-քննարկմանը՝ միասնական ջանքերով նշված խնդիրների վերաբերյալ առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար։

Հայտնում ենք նաև, որ նմանատիպ հանդիպում-քննարկումներ կկազմակերպվեն պարբերաբար՝ հասցեական դարձնելով ոլորտային բարեփոխումներին վերաբերող խնդիրները։